On the Road Again

«On the Road Again»
Վիլլի Նելսոնի երգը
ԺանրՔանթրի
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia Records
ՀեղինակՎիլլի Նելսոն
ԿոմպոզիտորՎիլլի Նելսոն

«On the Road Again» («Նորից ճանապարհին»), ամերիկացի քանթրի երգիչ և երաժիշտ Վիլլի Նելսոնի երգը։ Նա այն գրել է 1980 թվականին թողարկված Honeysuckle Rose ֆիլմի համար։

Երգը պատմում է համերգային շրջագայության ժամանակ երաժշտի կյանքի մասին։ Նելսոնն այն գրել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Honeysuckle Rose-ի խնդրանքով․ նա դիմել է երաժիշտին՝ խնդրելով երգ ստեղծել այս ֆիլմի համար[1]։

1980 թվականի նոյեմբերին «On the Road Again» երգը դարձել է Նելսոնի համար ԱՄՆ-ում նրա իններորդ քանթրի հիթը (Billboard ամսագրի քանթրի հիթ-շքերթում) և վեցերորդը որպես մենակատար։ Բացի այդ, այն զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը գլխավոր (բոլոր ժանրերում) Billboard Hot 100 հիթ-շքերթում և 7-րդ հորիզոնականին Billboard Adult Contemporary հիթ-շքերթում։ Այն դարձել է Վիլի Նելսոնի կարիերայի ամենամեծ հիթը։ Հաջորդ տարի այս երգի համար նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն երգ քանթրի ոճում» անվանակարգում[2]:

  1. «On the Road Again» Արխիվացված 2008-04-01 Wayback Machine, from the «The RS 500 Greatest Songs of All Time», Rolling Stone, November 2004.
  2. Կաղապար:Нп3 Top Adult Contemporary: 1961-2001. — Record Research, 2002. — С. 178.

Developed by StudentB